Չավուշօղլու. Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է![]() 16 հունվարի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Կանադայում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին: Չավուշօղլուն Կանադայում մասնակցում է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին: Լրագրողների հետ զրույցում նա հավելել է, թե հայկական լոբբին Կանադայում ակտիվ գործունեություն է ծավալում, հայտնում է Ermenihaber-ը թուրքական Mynet լրատվամիջոցի վրա հղումով: «Թուրքիայի Հանրապետությունը և վերջինիս խորհրդարան ոչ մեկի պատմության մասին որոշում չի կայացնում: Այդ ամենին սկզբունքորեն դեմ ենք: Մասնավորապես պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Պատմական հարցերում որոշումներ ընդունել կարողանալու համար նաև պետք է լինեն դատարանի որոշումներ: Օրինակ ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է»,- ասել է Չավուշօղլուն: 1950թ. հունիսի 27-ին ՄԱԿ-ը ընդունեց բանաձև՝ կոչ անելով ռազմական օգնություն տրամադրել Հարավային Կորեային՝ ԿԺԴՀ դեմ պատերազմում: Թուրքիան ԱՄՆ-ից հետո առաջինն էր, որ արձագանքեց ՄԱԿ-ի կոչին: Պատերազմի ընթացքում Թուրքիան մի քանի բրիգադներ ուղարկեց, որոնք սակայն ծանրագույն կորուստներ ունեցան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |