Սփեյսին մեղադրվել է ռասիզմի մեջ. Նրան դատի կտան16 հունվարի 2018 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղ Քևին Սփեյսին մեղադրվել է ռասիզմի մեջ: Meduza կայքի փոխանցմամբ, այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը: Նման մեղադրանք են ներկայացրել VIP Protective Services անվտանգության ընկերության ներկայացուցիչները, որոնք անվտանգություն են ապահովել «Քարտե տնակը» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում: Ընկերության ղեկավար Էռլ Բլյուն պատմել է, որ դերասանը հրաժարվել է սեղմել ընկերության սևամորթ աշխատակիցների ձեռքը, անվանել է նրանց «նեգր» և պահանջել հեռացնել նկարահանման հրապարակից: «Երբ մենեջերը ցանկացավ ներկայացնել ինձ և իմ գործընկերոջը, Սփեյսին արհամարհական հայացքով նայեց մեզ, ապա շրջանցելով մեզ, բարևեց անվտանգության սպիտակամորթ աշխատակցին և հեռացավ»,- պատմում է Բլյուն: Նրա խոսքով, դեպքերը տեղի են ունեցել դեռևս 2012 թվականին, սակայն նա որոշել է պատմել դրանց մասին հիմա: Հաջորդ եթերաշրջանների համար պայմանագիրն ընկերության հետ չի երկարացվել: Ընկերության ղեկավարը մտադիր է դատի տալ դերասանին: 2017 թվականի հոկտեմբերին Netflix ընկերության «Քարտե տնակ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Քևին Սփեյսին մեղադրվեց սեռական ոտնձգության մեջ: Այս սկանդալից հետո, ընկերությունը որոշեց դադարեցնել գործակցությունը դերասանի հետ և առանց նրա նկարահանել սերիալի վերջին եթերաշրջանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |