Գիտնականներ. Աղի չարաշահումը վատթարացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը16 հունվարի 2018 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականները պարզել են, որ աղի չարաշահումը սննդի մեջ փոփոխություններ է առաջացնում աղիքների իմունային համակարգում, որոնց հետևանքով կարող է կոգնիտիվ ֆունկցիաների դեգրադացիա առաջանալ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Neuroscience-ում: Մասնագետները ցույց են տվել, որ 3 շաբաթվա ընթացքում աղի չարաշահումը էնդոթելիալ դիսֆունկցիա է առաջացնում, նվազեցնում է ուղեղի արյան շրջանառությունը և կոգնիտիվ խախտումներ է առաջացնում՝ չփոխելով արյան ճնշման ցուցանիշները: Գիտնականները նման եզրակացության են եկել՝ հետևելով մկներին: Ստացված արդյունքներն արդարացի են նաև մարդկանց համար: Ըստ մասնագետների, որոշ դեպքերում սննդի նորմալ ռեժիմին անցնելը նպաստել է բացասական հետևանքների վերացմանը, գրում է Lenta.ru.-ն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս օրական 5 գ ավելի աղ չօգտագործել: Եթե յուրաքանչյուր մարդ 5 գրամով սահմանափակվի 24 ժամվա ընթացքում, դա կարող է ամեն տարի մոտ 2,5 մլն մահ կանխել: Ըստ ԱՀԿ-ի, մոլորակի բնակիչների կեսից ավելին ամեն օր 80-140%-ով ավելի է աղ օգտագործում՝ հիմնականում հացի, չոր նախաճաշերի ու պատրաստի ուտեստների հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |