Մակարավանքի գանձանակը թալանել են16 հունվարի 2018 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարածքում անհայտ անձինք, կոտրելով Մակարավանքի եկեղեցու մուտքի դուռը, մտել են տաճար և թալանել գանձանակը: Այս մասին գրում է «Առավոտը»: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի փոխանցմամբ, գողերը ջարդել են Մակարավանքում գտնվող հուշանվերների ցուցափեղկը, հուշանվերները գետին գցել, շարժել են եկեղեցու խորանի արծաթե խաչը, սակայն այն չեն տարել: Մակարավանքը կառուցվել է 13-րդ դարում: Գտնվում է Տավուշի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ համեմատվում է Աղթամարի, Նորավանքի, Գանձասարի հետ: Միակ պատմական հիշատակությունը վանքի մասին կարելի է հանդիպել Կիրակոս Գանձակեցու աշախատության մեջ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել Մակարավանքի համար։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |