Շուսթեր. Զիդանը խնդիրներ ունի Ռոնալդուի հետ16 հունվարի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գերմանացի մարզական մասնագետ Բերնդ Շուսթերը կարծում է, որ ընթացիկ եթերաշրջանում Մադրիդի «Ռեալի» և նրա գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի առջև ծառացած խնդիրներից մեկը թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղն է: Մադրիդյան ակումբը 4-րդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին շրջանից հետո: «Վստահ եմ, որ Զիդանը որպես տարբերակ դիտարկում է Կրիշտիանուին պահուստայինների նստարանին նստեցնելը, սակայն, ինչպես դա նրան բացատրել: Դա այնքան էլ հեշտ չէ: Պետք է վերլուծել, թե որոնք են իրական խնդիրները: Բավարար չէ գոլերի քանակը: Եթե ակումբի լավագույն հարձակվողը ընդամենը 4 գոլի հեղինակ է դարձել, ապա դա խնդիր է: Դա հիմնարար խնդիր է»,-ասել է Շուսթերը, գրում է .sport.ru-ն ESPN վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Պորտուգալացին դժգոհ է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից, որը հրաժարվել է բարձրացնել նրա աշխատավարձը, չնայած տված խոստումներին: Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալում» 2009-ից: Այդ ընթացքում նա 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ հաղթել է երկրի գավաթի և սուպերգավաթի մրցաշարերում և 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Դեկտեմբերի 7-ին պորտուգալացին ճանաչվել է 2017-ի լավագույն ֆուտբոլիստ, ստացել է իր կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»՝ այդ ցուցանիշով հավասարվելով Լիոննել Մեսսիին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |