Ռայոլա. ՄՅՈւ-ն չի ստանա Սանչեսին, մինչև Մխիթարյանը չհամաձայնվի տեղափոխվել «Արսենալ»![]() 16 հունվարի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի փոխարեն ֆուտբոլիստի «Արսենալ» տեղափոխվելու մասին լուրերին: «ՄՅՈւ-ն Սանչեսի հետ պայմանագիր չի կնքի, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնել տեղափոխվել «Արսենալ»,-մեջբերում է Ռայոլայի խոսքերը The Times-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարի մեջ է մտել Ալեքսիս Սանչեսի համար: Ակումբը մոտ €28 մլն է առաջարկել «Արսենալին» չիլիացի ֆուտբոլիստի համար, իսկ իրեն Սանչեսին՝ շաբաթական մոտ €300.000 -ից ավելի աշխատավարձ: Ըստ միջազգային մամուլի, Մոուրինյոն պատրաստ է գործարքում ներառել նաև Հենրիխ Մխիթարյանին: Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 1 գոլի հեղինակ է դարձել 15 խաղում, Սանչեսը՝ 7 գոլի հեղինակ 19 խաղում: Հունվարի 15-ին ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր հայտագրել Մխիթարյանին «Սթոք Սիթիի» հետ խաղում (3:0): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |