ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ19 սեպտեմբերի 2002 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Երեւանում այսօր իր աշխատանքն է սկսել, ԱՊՀ երկրների, Բալթիայի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Չիանաստանի 26 ազգային կազմակերպություններ միավորող, Ձեռնարկատերերի եւ արդյունաբերողների միջազգային կոնգրեսի ընդլայնված նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել ավելի քան 100 մասնակիցներ 20 երկրներից: Ամենաբազմամարդը` Ռուսաստանի պատվիրակությունն է` մոտ 50 հոգի: Նիստի մասնակիցները կծանոթանան Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների եւ ոլորտների ներդրումային ծրագրերի հետ: Նախատեսված են երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ համագործակցության ծրագրերի շուրջ, մի շարք ձեռնարկությունների եւ կազմակերպությունների այցելություններ: Սպասվում է պայմանագրերի եւ համաձայնագրերի ստորագրում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |