ՄՅՈւ և «Արսենալի» գործարքը հետաձգվում է Մխիթարյանի պահանջների պատճառով![]() 17 հունվարի 2018 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակելու գործարքը հետաձգվում է հայ ֆուտբոլիստի աշխատավարձին վերաբերող պահանջի պատճառով: Մխիթարյանը ՄՅու կազմում հիմա ստանում է շաբաթական 150.000 ֆունտ: Նշվում է, որ Սանչեսն արդեն տվել է իր համաձայնությունը և գործարքը կախված է Մխիթարյանի որոշումից, գրում է Mirror-ը: Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան փորձում է Մխիթարյանին այլ ակումբ տեղափոխել ավելի բարձր աշխատավարձով և ավելի մեծ միջնորդավճար ստանալ՝ ավելի քան 5 մլն ֆունտ ստեռլինգ: Համարվում է, որ նա կօգտվի հնարավորությունից և կփորձի վերանայել իր նաև մյուս սաների, այդ թվում Զլատան Իբրահիմովիչի, աշխատանքի պայմանները: Ըստ Sky Sports-ի, եթե Մխիթարյանը որոշի «Արսենալ» տեղափոխվել, անմիջական փոխանակում կկատարվի Ալեքսիս Սանչեսի հետ, առանց լրացուցիչ հավելավճարի ՄՅՈւ կողմից: Ռայոլան ասել է պարբերականին, որ ՄՅՈւ-ում Մխիթարյանի խնդիրները կապված չեն թիմի մարզիչ Մոուրինյոյի հետ. «Միկիի խնդիրները ֆուտբոլային պատճառներ ունեն: Նա ոչ մի խնդիր չունի մարզչի հետ, անձնական հարաբերություններն այստեղ կապ չունեն»: «Այս պահի դրությամբ գործարքը դեռ բավականին հեռու է ավարտից, սակայն կայնքում ամեն ինչ շատ արագ է փոխվում»,-հավելել է նա: «Դա գերազանց գործարք է «Արսենալի» համար: Նրանց հարկավոր են լավ ու երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն պետք է գումար ներդնել նրանց ստանալու համար: Այնպես որ հիմա գործարքի ճակատագիրը կախված է «Արսենալից», բայց այն դեռ հեռու է ավարտից»,-ասել է Ռայոլան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |