ՀՀ 4 քաղաքացու պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն կարող լքել Մեքսիկան

ՀՀ 4 քաղաքացու պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն կարող լքել Մեքսիկան

PanARMENIAN.Net - «Ռոսսիա» ավիաընկերության Կանկուն-Մոսկվա չարթերային չվերթը հետաձգվել է՝ կապված Հայաստանի 4 քաղաքացու վտարման վերաբերյալ Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության ծառայության պահանջի հետ: Այս մասին գրում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Հայտնի է, որ հետաձգված թռիչքը, որի պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն կարողանում լքել Մեքսիկան, կիրականացվի հունվարի 17-ին ժամը 21:00-ից ոչ շուտ:

«Թռիչքի համար թույլտվություն ինքնաթիռը կստանա միայն այն բանից հետո, երբ Մեքսիկայի ավիացիոն իշխանության համար սկսվի աշխատանքային օրը»,- հայտնել են ավիաընկերությունից:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ չվերթի հետաձգումը կապված է Կանկուն օդանավակայանին «Ռոսսիա» ավիաընկերության պարտքերի հետ: Սակայն այդ լուրերը հերքվել են ավիաընկերության կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---