Վրաստանի նախագահը հրաժարվել է ներում շնորհել Սահակաշվիլիին17 հունվարի 2018 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներում շնորհել պետության նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին, որը հեռակա կարգով դատապարտվել է հայրենիքում: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը: «Ի՞նչ տրամաբանությամբ ես պետք է ներեմ Սահակաշվիլիին: Դատախազությունը չի կարողանում որոշել, թե ինչպես մեղադրանքը ներկայացնել, քննությունը վարել, դատավորը չի կողմնորոշվում ներման մասին հոդվածի ապօրինի կիրառման սահմանների հարցում: Եվ ինչ՞, Վրաստանի նախագա՞հը պետք է ների Սահակաշվիլիին և դրանով իսկ շտկի նրանց սխալնե՞րը: Ներումը դա դատական սխալի շտկում չէ, դա այլ մարդու հանդեպ խղճահարության ակտ է»,-ասել է Վրաստանի նախագահը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նախագահի, Սահակաշվիլին հիմնել է մի համակարգ, որն աշխատում, է մինչ օրս, և նոր իշխանությունները չկարողացան վերափոխել դա, ուստի, դատախազությունն ու դատարանը «գործում են հին ավանդույթներով»: Ավելի վաղ Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով դատապարտել է Սահակաշվիլիին 3 տարվա ազատազրկման 2006-ին «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի գործով: Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել ծառայողական դիրքը չարաշահելու հոդվածով: Սահակաշվիլին ներում շնորհեց այդ գործի հետ կապված պաշտոնյաներին՝ դրանով իսկ ազատելով նրանց պատասխանատվությունից: Դրանից հետո Կիևում սկսեցին խոսել Սահակաշվիլիի հնարավոր արտահանձնման մասին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |