Ferrari-ն մտադիր է էլիտային սուպեր-էլեկտրամեքենա ստեղծել17 հունվարի 2018 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ferrari ընկերությունը մտադիր է էլիտային սուպեր-էլեկտրամեքենա ստեղծել: Այդ մասին հայտարարել է Fiat Chrysler Automobiles-ի (FCA, որի կազմում է Ferrari) գլխավոր տնօրեն Սերջո Մարկյոնեն: Ըստ նրա, այն ամենն, ինչ անում է Tesla-ն, կարող են անել նաև ոլորտի այլ ընկերություններ: «Դա կլինի ամենաարագ ամենագնացը շուկայում»,-ասել է Մարկյոնեն, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Նոր Ferrari-ն նման չի լինի այդ սեգմենտի ավտոմեքենաներից և ոչ մեկին, ասել է նա: Ընկերությունը պատրաստ է արտադրել էկոլոգիապես մաքուր ավոտմեքենաներ էլեկտրական մարտկոցներով, ասել է թոփ մենեջերը: «Եթե ինչ-որ մեկը ստեղծի էլեկտրական սուպերմեքենա, Ferrari-ն առաջինը կլինի այդ շարքում: Մենք այդպիսի մեքենա կստեղծենք, և կարևոր չէ, կվաճառվի այն, թե ոչ, դա պարտավորություն է»,-ասել է Մարկյոնեն: Ավելի վաղ ավտոմեքենաների իտալացի արտադրողը հոռետեսորեն է մոտենում ամբողջապես էլեկտրական մեքենաներին՝ հիբրիդային տարբերակներ առաջարկելով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |