ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ոստիկաններին տեսաձայանգրումներ կատարել թույլատրող օրենքը![]() 17 հունվարի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկման ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Նախագծին դեմ են քվեարկել ԵԼՔ և «Ծառուկյան» խմբակցությունները։ Նախագիծով առաջարկվում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգը և երթևեկության անվտանգությունը պահպանելիս ոստիկանության ծառայողներին թույլատրել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող սարքեր օգտագործել: Սահմանվում է նաև պարտադիր նախազգուշացման պահանջ, շարժականի դեպքում՝ բանավոր, իսկ անշարժ սարքերի դեպքում ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով։ Տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից 7 օր անց: Դրանց ոչնչացումը կարող է տարաժամկետվել միայն ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մի շարք դեպքերում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |