$700 կաշառք վերցնելու համար գումարտակի հրամանատարի դեմ քրգործն ուղարկվել է ՀՔԾ17 հունվարի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ պաշտպանության նախարարության սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են որոշ տվյալներ: Քրեական գործը հարուցվել էր 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Ըստ այդ տվյալների, ամուսիններ Լ.Մ-ն և Ա.Մ.-ն ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող իրենց որդուն՝ Ա.Մ.-ին, գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու և ծառայության նշանակելու համար ՀՀ պաշտպանության նախարարության սպա Վ.Յ.-ի միջոցով 336.392 դրամին համարժեք 700 դոլար կաշառք են տվել գումարտակի հրամանատար Գ.Խ.-ին, որի արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Յ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով և կաշառք ստանալու պատրվակով խարդախություն ու պաշտոնատար անձին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդչություն կատարելու, իսկ Գ.Խ.-ին՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից քննությանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ: Ուստի գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով վերցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից և հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |