«Միր 24». Ծաղկաձորն ադրենալինի և էքստրիմի քաղաք է17 հունվարի 2018 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորի անտառներում ժամանակին որսորդությամբ են զբաղվել հայոց արքաները, սակայն, այսօր «արքայական խրախճանքներին» փոխարինելու են եկել միանգամայն այլ զվարճանքներ: Այդ մասին ասվում է«Միր 24»-ի հեռուստառեպորտաժում, որտեղ ներկայացվում է Ծաղկաձոր այցելելու 5 պատճառ: Առաջին պատճառը կիրճի վրայով թռչելու հնարավորությունն է: Ասվում է, որ զիփլայնը վերջին տարիներին է տարածում ստացել, իսկ Ծաղկաձորում այն հայտնվել է 1 տարի առաջ: Ասվում է, որ Ծաղկաձորն ադրենալինի և էքստրիմի քաղաք է՝ ամեն տարի այստեղ տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս՝ ստուգելու իրենց նյարդերի ամրությունը: Կիրճի վրայով թռչելիս նրանք զմայլվում ես լեռներով, եկեղեցական համալիրով և տասնյակ հյուրանոցներով: Ծաղկաձոր այցելելու երկրորդ պատճառը ճոպանուղիով Թեղենիսի գագաթը բարձրանալն է, որի բարձրությունը ծովի մակերեսից 1845 մ է: Նշվում է, որ հայոց արքաները դեռ III-V դարերում են գնահատել Ծախղկաձորի մեղմ կլիման: Ռեպորտաժում ասվում է, որ զբոսաշրջությունը Ծաղկաձորում շատ ակտիվ է զարգացել դեռ խորհրդային տարիներին, հատկապես 1967-ից հետո, երբ կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր օլիմպիական համալիրը: Լեռնային այդ հանգստավայր այցելելու որպես 3-րդ պատճառ նշվում է դահուկներվ սահելու հնարավորությունը: Ոմանք այցելում են ուղղակի զբոսնելու համար, սակայն զբոսաշրջիկներն ընտրում են Ծաղկաձորը հիմնականում ադրենալինի համար: Դրա համար այստեղ ամեն ինչ կա՝ դահուկներ, սնոուբորդ... Սկսնակների համար գործում են հատուկ ուսումնական ուղիներ, իսկ ընդհանուր առմամբ դրանց թիվը հասնում է 30-ի: Կարմիրներն ու սևերը նախատեսված են նրանց համար, ով չի վախենում մեծ արագությունից և կտրուկ շրջադարձերից: Ծաղկաձոր այցելելու մեկ այլ պատճառ է համարվել վանական համալիր այցելելու հնարավորությունը: Նշվում է, որ Կեչառիսը կառուցվել է 11-րդ դարի սկզբում Փահլավունիների կողմից: Որպես 5-րդ պատճառ նշված է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, որի հիմնադրման 35-ամյակը լրանում է 2018-ին: Ռեպորտաժում նշվում է, որ Օրբելիների ընտանիքն աշխարհին միանգամից 3 ականավոր գիտնական է տվել: Ավագ Օրբելին՝ Ռուբենը, համարվում է ԽՍՀՄ ստորջրյա հնագիտության հիմնադիրը: Լևոն Օրբելին էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից մեկն է: Իսկ կրտսերը՝ Հովսեփ Օրբելին, եղել է Հայաստանի ԳԱԱ առաջին նախագահը և 20 տարի ղեկավարել է Էրմիտաժը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |