Բաքուն արտահանձնել է ձերբակալված ռուս գիտաշխատողին

Բաքուն արտահանձնել է  ձերբակալված ռուս գիտաշխատողին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ՌԴ քաղաքացի, ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովին արտահանձնել է Ռուսաստանին: Այդ մասին հայտնել է Բաքվում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը:

Զբոսաշրջային նպատակով Ադրբեջան այցելած Չուլկովը հայտնվել էր զորամասի տարածքում:

Չուլկովը հունվարի 3-ին ժամանել էր Գյանջա և իջևանել մասնավոր հյուրանոցում: Ըստ տան տիրոջ, հունվարի 5-ին նա շարժվել էր դեպի Գյոյգյոլ լիճը՝ ուսումնասիրելու նպատակով: Չուլկովը չի հետևել տաքսիից օգտվելու խորհրդին, գնացել էր ոտքով և այլևս չէր վերադարձել: Դեպի լիճ տանող ճանապարհին զորամաս է տեղակայված, որի տարածքում էլ, հավանաբար, հայտնվել էր Չուլկովը: Որոշ ժամանակ անց հյուրանոց են եկել ԱԾ աշխատակիցներ, խուզարկել են նրա սենյակն ու առգրավել իրերը:

Ըստ Haqqin.az-ի, նա սկսել է լուսանկարել զորամասը՝ անտեսելով զնկարահանումը դադարեցնելու ինվորականների պահանջները: Չուլկովն անտեսել է նաև ժամանած ոստիկանության նմանատիպ պահանջները:

Չուլկովը ձերբակալվել էր, նյութերն ուղարկվել էին դատարան: Հունվարի 5-ին, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, Ադրբեջանի ՔՕ վարչական իրավախախտումների մասին 535 հոդվածի վրա հղումով, դատարանը ձերբակալել էր նրան 10 օրով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---