Վարչապետ. ՀՀ-Իրան երկաթգծի կառուցումն ինքնանպատակ չպետք է լինի17 հունվարի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի: Այս մասին Աժ-ում գործադիրի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, հնարավոր է, որ երկաթգծով բեռնափոխադրումների ծավալը բավարար չլինի՝ ցանկալի շահույթն ապահովելու համար: Նա ասել է, որ երկաթգծի կառուցմանը կանդրադառնան, երբ Հայաստանն ու Իրանը ընդլայնեն ապրանաքաշրջանառության ծավալները: «Առանց էներգետիկ ոլորտի ցուցանիշների, 10 ամսվա տվյալներով, Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կկազմի $ 62,5 մլն։ Մենք իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման ամենաչնչին աճը՝ 9-10%: Մեր բոլոր իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ-շատ անելիքներ ունենք, թռիչքային աճ ապահովելու շատ մեծ ներուժ ունենք։ Ազատ տնտեսական գոտին մեզ թույլ է տալիս հուսալ, որ ոլորտը կակտիվանա»,- ասել է վարչապետը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |