Ստամբուլում ցրել են քրդերի ցույցը

PanARMENIAN.Net - Թուրքիայում զանգվածային ծեծկռտուքով է ավարտվել Քրդական աշխատավորական կուկսակցության կողմնակիցների ցույցը Ստամբուլում: Մի քանի հարյուր հոգի, կարգախոսներ վանկարկելով ի պաշտպանություն Քրդական աշխատավորական կուսակցության, հավաքվել էին Թուրքիայի խոշորագյուն քաղաքի կենտրոնում: Ցուցարարները դեմ են արտահայտվել թուրքական բանակի ներխուժմանը հյուսիսային Իրաք, քուրդ ահաբեկիչների ենթակառուցվածքներն ոչնչացնելու նպատակով: Ցուցարարների թվում էին նաեւ նրանք, ովքեր հավանություն չէին տալիս քուրդ անջատողականների գործողություններին: Նրանք հայտարարում էին, թե Թուրքիայի քրդերը ոչ թե անջատվել են ցանկանում, այլ խաղաղ ապրել թուրքերի հետ: Ցույցն արտոնված չէր իշխանությունների կողմից: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռետինե մահակներ: Տուժածների մասին հստակ տեղեկություններ չկան: Որոշ տվյալներով, մի քանի մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, հաղորդում է Եվրոնյուսը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---