Հս. և Հվ. Կորեաների մարզիկները մեկ դրոշի տակ կանցնեն Օլիմպիադայի բացմանը![]() 18 հունվարի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային և Հարավային Կորեաների մարզիկները մեկ միասնական՝ «միավորման դրոշի» ներքո հանդես կգան ձմեռային Օլիմպիադայի բացմանը: Դրոշի վրա պատկերված կլինի ամբողջական Կորեական թերակղզին: Բացի այդ, երկու Կորեաները միասնական թիմով հանդես կգան կանանց հոկեյում: Տեղեկությունը հաստատել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը, գրում է currenttime.tv-ին AP-ի վրա հղումով: Նման պայմանավորվածությունների երկրները հասել են հունվարի 15-ին կայացած բանակցությունների արդյունքում: Այժմ որոշումը պետք է հաստատի Միջազգային օլիմպիական կոմիտեն, բանակցություններն ընթանում են: Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը հունվարի 9-ին՝ բանակցությունների մեկնարկից առաջ, հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ, եթե «հանդիպումը նպաստի միջուկային խնդրի հանգուցալուծմանն ու միջկորեական հարաբերությունների վերականգնմանը»: Կիմ Չեն Ինն իր ամանորյա ուղերձում հայտարարել է, որ 2018-ը շատ կարևոր կլինի կորեական ժողովրդի համար, նա նաև առաջարկել է հյուսիսկորեական պատվիրակություն ուղարկել Փհենչհանի Օլիմպիադային: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |