Տավուշում զինվոր է վիրավորվել. Հանգամանքները չեն հրապարակվում

Տավուշում զինվոր է վիրավորվել. Հանգամանքները չեն հրապարակվում

PanARMENIAN.Net - Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել: Այս տեղեկությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:.

Նրա խոսքով, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Հովհաննիսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել այն մասին, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը ստացել հրազենային վիրավորում:

«Հանգամանքները հայտնի են, սակայն հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---