2017-ին ՀՀ-ից դեղերի արտահանումն աճել է 20-25%-ով

2017-ին ՀՀ-ից դեղերի արտահանումն աճել է 20-25%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանից դեղերի արտահանման ծավալն աճել է 20-25%-ով: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ակնկալվում է, որ դեղերի արտահանման աճի միտումը 2018 թվականին ևս կպահպանվի:

Տեղեկացվել է, որ Հայաստանում իշեմիկ ինսուլտի բուժումը նախկին 11 դեղամիջոցի փոխարեն իրականացվելու է ընդամենը 2 դեղամիջոցով, արդյունքում՝ բուժման համար օրական ծախսվող 20.000-25.000 դրամի փոխարեն կպահանջվի 2500-3000 դրամ:

Նախարարությունում օպտիմալացման արդյունքում 2017-ին տնտեսվել է 1,6 մլրդ դրամ և ազատվել մոտ 40.000 քմ տարածք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---