Փորձագետ. Ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերն ակտիվացել են18 հունվարի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան կիբերտարածքում նկատվում է ադրբեջանական և դրանց աջակցող մի քանի թուրքական հաքերային խմբերի ակտիվացում: Այդ մասին ասվում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Կարծում եմ, կապված է ադրբեջանական «սև հունվարի» հետ, որն իրենք նշում են հունվարի 20-ին։ Այդ օրերին սովորաբար իրենք ամենաակտիվն են լինում՝֊ այսպիսինն են իրենց բնական ռիթմերը։ Չնայած, վերջին երկու տարվա ընթացքում նկատելի ավելի պասիվ էին, այս տարի, կարծում եմ, կարելի է սպասել հարձակումների»,-ասվում է գրառման մեջ: Մասնագետը հորդորում է օգտատերերին զգուշավոր լինել: 1990-ի հունվարի 20-ին խորհրդային բանակի զորքերը շրջափակեցին Բաքուն երեք կողմից։ Խորհրդային պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն ասում է, որ զորքերի թիվը հասնում էր 40 հազարին։ Խորհրդային բանակը կարողացավ մեկ օրվա ընթացքում լուրջ վնասներ հասցնել Բաքվի կենտրոնախույզ իշխանություններին և վնասազերծել ադրբեջանցի ցուցարարներին։ 130-170 մարդ սպանվեց: Դրան նախորդել էին հայերի ջարդերը Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, սակայն զորքերը գործելու հրաման ստացան, երբ Բաքվի հայ բնակչությունը իսպառ վերացել էր և կատարվել էին մասսայական սպանություններ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |