Վենգեր․ Մխիթարյանն ինձ դուր է գալիս, աշխատավարձի հարցը խնդիր չէ![]() 18 հունվարի 2018 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։ Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։ «Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։ Նա նշել է, որ Հենրիխը մի քանի անգամ խաղացել է «Արսենալի» դեմ դեռ «Դորթմունդի» կազմում ու հարգում է է ակումբի խաղաոճը, գրում է Express-ը։ Մխիթարյանը ՄՅՈւ-ում անցկացրել է մոտ մեկուկես տարի։ Վերջին ամիսներին, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ, նա խաղային ժամանակ գրեթե չի ստանում։ 2009-ին Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալն» իր սիրելի ակումբն է և հույս ունի մի օր խաղալ դրա կազմում։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |