Վրաստանում սկանդալ է ժամկետանց պատվաստանյութի կիրառման շուրջ![]() 18 հունվարի 2018 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը հունվարի 17-ին զեկույց է հրապարակել, որտեղ ասվում է, որ 2016-2017թթ. Վրաստանում օգտագործվել է 29.200 չափաբաժին պատվաստանյութ, որը վտանգավոր է եղել առողջության համար: Զեկույցում նաև ասվում է, որ 2016-17թթ. ձեռք է բերվել մի պատրաստուկ (պրեպարատ), որը գրանցում չի անցնել ըստ Վրաստանի օրենսդրության: Համապատասխանաբար, պատրաստուկը Վրաստանի շուկա դուրս գալու իրավունք չի ստացել: Սակայն, հատուկ հանձնաժողովին հաջողվել է նման թույլտվություն ստանալ, գրում է Գրուզիա-Օնլայնը: Հրապարակումն աժիոտաժ է առաջացրել Վրաստանի ԶԼՄ-ներում և հանրության շրջանում, քանի որ տպավորություն էր ստեղծվել, թե խոսքը երեխաների համար պատվաստումների մասին է: Սակայն դրան կտրականապես համաձայն չէ երկրի առողջապահության նախարարությունը: Ինչպես պարզվել է, խոսքը կատաղության դեմ պատվաստանյութի մասին է: Նախարարությունը կտրականապես հերքում է այն հաղորդագրությունները, թե երկրում իբր օգտագործվել են ժամկետանց պատվաստանյութեր: «Այն, ինչ գրված է աուդիտի հրապարակման մեջ, չի համապատասխանում իրականությանը»,-ասել է ճեպազրույցում Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա նշել է, որ աուդիտի ծառայության հրապարակման մեջ չի նշված, որ տվյալ պատվաստանյութը կատաղության դեմ է, և որ այն նախատեսված չէ երեխաների պատվաստման համար: «Դա վերաբերում է կատաղությանը: Դա 100% մահացու հիվանդություն է: Վերջին 10 տարում բժշկության պատմությունը դրա դեմ պայքարի ավելի լավ միջոց, քան պատվաստումն է, չի գտել»,-ասել է Գամկրելիձեն: Նա նշել է, որ պատվաստանյութը, որի մասին խոսք է գնում, Վրաստանում շրջանառության մեջ է հայտնվել 2015-ից բոլոր կանոնների պահպանմամբ և պատվաստանյութի ներկրման առաջին պահից մինչև առգրավումը կողմնակի ազդեցության կամ լուրջ բարդությունների ոչ մի դեպք չի արձանագրվել: 2016-ի հունվարին ԱՀԿ-ն համապատասխան գործարանից պահանջել է վերաորակավորել պատրաստուկը (պրեպարատը): Վերաորակավորումը դա ծառայություն է, որը անում է ԱՀԿ-ն գնահատելու համար դեղամիջոցների որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը: ԱՀԿ վերաորակավորման պահանջից 1,5 ամիս անց Հիվանդությունների վերահսկման կենտրոնը փոխարինել է պատվաստանյութը նորով: Դա կատարվել է ԱՀԿ խորհրդով, ոչ թե իմպերատիվ հայտարարության արդյունքում: 2016-ի մարտից արդեն Վրաստանում կիրառվել է պատվաստանյութի նոր չափաբաժինը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |