Ջիգարխանյանի հոսպիտալացման պատճառը հայտնի է18 հունվարի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոտքի ցավերի պատճառով: Այդ մասին հայտարարել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: Ըստ նրա, բժիշկները որոշել են հոսպիտալացնել դերասանին՝ վախենալով բարդություններից, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: «Հունվարի 17-ին նա գրեթե ամբողջ օրը թատրնում է անցկացրել, իսկ երեկոյան, երբ արդեն գնում էր, բողոքեց, որ ուժեղ ցավ է զգում: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և բժիշկներին կանչեցինք»,-ասել է նա: Սրտիից Ջիգարխանյանը չի բողոքել: «Նա թատրոնում է ինչ-որ բանով հիվանդացել՝ կոկորդն է ցավում, հազում է: Եվ ձախ ոտքի հետ են ժամանակ առ ժամանակ խնդիրներ առաջանում, հիմա էլ ցավեր ուներ: Հաշվի առնելով, որ նրա հիվանդությունների առկայության պայմաններում դա կարող է վտանգավոր լինել, բժիշկները որոշեցին, որ ավելի լավ է ռիսկի չդիմել և հարկավոր է հիվանդանոց տեղափոխել նրան»,-ասել է Սողոյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է՝ վիճկաը միջին ծանրության է:Նշվում է, որ նրա գիտակցությունը տեղն է: Ըստ աղբյուրի, հոսպիտալացման պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները: Ենթադրվում է, որ դերասանի վիճակի վատթարացման պատճառ է դարձել վերջին օրերի լարված աշխատանքը՝ թատրնում նոր ներկայացում են բեմադրում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |