ՌԴ-ից 200 աղավնի հետ կուղարկվի ՀՀ

ՌԴ-ից 200 աղավնի հետ կուղարկվի ՀՀ

PanARMENIAN.Net - Հայաստանից ներմուծված 200 կենդանի աղավնու խմբաքանակը հետ կուղարկվի Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Ռուսաստանյան Mosregtoday լրատվակայքի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը:

Փաստաթղթային վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է, որ աղավնիներ ներմուծող կազմակերպությունը գրանցված չէ ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքներ արտահանող և ներմուծող կազմակերպությունների գրանցամատյանում:

Կենդանիները չեն ունեցել նաև անասնաբուժական վկայական, ինչի հետևանքով խմբաքանակը հետ կուղարկվի Հայաստան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---