Աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը կարող է կիրառվել ՀՀ-ում18 հունվարի 2018 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Ճապոնիայի միջազգային գործակցության գործակալության (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության տնօրեն Հաջիմե Տանիգուչիի հետ քննարկել է ՀՀ-ում աղետների ռիսկի նվազեցմանն ու կանխարգելիչ գործողությունների իրականացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացման և ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կողմերը դիտարկել են նաև հայ-ճապոնական հնարավոր գործակցությունը աղետների բժշկության ոլորտում և վերահաստատել են «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը: Հաջիմե Տանիգուչին նշել է, որ իրենց համար Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ ներդրումների իրականցումը մնում է առաջնահերթությունների շարքում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |