Ֆրանցիսկոս պապը երկնքում պսակադրման արարողություն է կատարել![]() 19 հունվարի 2018 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անցկացրել է պատմության առաջին պսակադրման արարողությունը երկնքում, օդանավում գտնվելիս։ Time հաղորդմամբ, լատինոամերիկյան իր ճամփորդության ժամանակ պապը պսակադրել է չիլիացի բորտուղեկցորդներ, 39-ամյա Պաոլային ու 41-ամյա Կարլոսին։ Նրանք պատմել են պապին, որ գրանցել են ամուսնությունն 2010 թվականին, սակայն ի վիճակի չեն եղել անցկացնել եկեղեցական արարողությունն 2010-ի փետրվարի 27-ին Չիլիում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի պատճառով։ 8,8 մագնիտուդով երկրաշարժը Չիլիի ափամերձ տարածքում ավելի քան 500 մարդու կյանք էր խլել ու բազմաթիվ ավերածություններ պատճառել։ Պապն ի պատասխան առաջարկել է տեղում պսակադրել նրանց․ զույգը համաձայնվել է։ Օդանավի հրամանատարը եղել է ամուսնության վկան։ «Պապն ասել է մեզ, որ սա պատմական իրադարձություն է, քանի որ երկնքում պսակադրություն դեռ չէր եղել», - մատմել է փեսացուն լրագրողներին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |