«Փաստ». Սադախլոյի մոտ հաստատություն է կառուցվում, որը կվերափոխի աջ ղեկով մեքենաները![]() 19 հունվարի 2018 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Սադախլոյի մոտ՝ Վրաստանի տարածքում, հաստատություն է կառուցվում, որը կվերափոխի աջ ղեկով մեքենաները: Այդ մասին ասվում է «Փաստի» հրապարակման մեջ: Կառավարությունը հունվարի 18-ի նիստում հաստատել է ապրիլի 1–ից հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը: Նշվում է, որ երբ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելվելու է, պաշտոնյաներից մեկն արագ գործ անցավ: «Փաստի» տեղեկություններով, նա Բարգրատաշենի մաքսակետի մոտ, ավելի ճիշտ՝ Սադախլոյի մոտ, որը Վրաստանի տարածքում է, մի հիմնարկություն է «բացել»: «Կառուցում է մի շինություն, որը շուտով կավարտվի: Այդտեղ նրա հիմնած ծառայությունը պետք է աջ ղեկով ավտոմեքենաները վերափոխի և դարձնի ձախ ղեկով: Եթե Հայաստանում դրա համար պահանջվում է 600–800 դոլար, ապա բարձրաստիճան պաշտոնյան Սադախլոյում շատ գայթակղիչ գին է դնում»,-ասվում է թերթի հրապարակման մեջ: Կառավարությանը ներկայացված նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը: Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկումներ են անցկացվել աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման և ներմուծման արգելքի դեմ բողոքող վարորդների հետ։ Դեկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը ավտոերթ էր կազմակերպելդեպի նախարարության շենք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |