ԱՄՆ-ն և Կանադան կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել Մուխթարլիին19 հունվարի 2018 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ և Կանադայի ներկայացուցիչները հունվարի 18-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին են ներկայացրել ԱՄՆ և Կանադայի համատեղ հայտարարությունն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատազրկման վերաբերյալ: Բաքվի դատարանը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարվա ազատազրկման է դատապարտել: «Կարծիք հայտնելու ազատությունը հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ-ում մեր ընդհանուր պարտավորությունների լույսի ներքո Կանադան և ԱՄՆ-ն իրենց խորը մտահոգությունն են հայտնում հունվարի 12-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի 6 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Նրան առաջադրված մաքսանենգության և այլ մեղադրանքներն ընկալվում են որպես քաղաքականապես մոտիվացված»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Contact.az-ը Կանադան և ԱՄՆ-ն կոչ են անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել Մուխթարլիին, ինչպես նաև բոլոր այն անձանց, որոնք կալանքի տակ են իրենց հիմնական ազատություններն իրացնելու համար: «Մենք ուշադիր հետևում ենք Մուխթարլիի առևանգման մասին Վրաստանում ընթացող հետաքննությանը և տեղեկատվություն ենք ստանալու այդ հարցի զարգացումների վերաբերյալ», ասվում է հայտարարության մեջ: Մուխթարլին հայտնի է ադրբեջանական բանակում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնայների, այդ թվում Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիայի մասին նյութերով: Վախենալով հետապնդումներից՝ նա 2015-ին ընտանիքի հետ տեղափոխվել էր Վրաստան՝ մտադիր լինելով քաղաքական ասպատան ստանալ այդ երկրում: 2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3 հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն): Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների, լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար: Ընթերցեք նաև. ԵՄ-ն պահանջում է հետաքննել ադրբեջանցի լրագրող Մուխթարլիի առևանգումն ու ազատազրկումը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |