Լևոն Սարգսյանը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Լևոն Սարգսյանը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2018 թվականի հունվարի 19-ին տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Լևոն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է:

Նիստին ներկա էին Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները (Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 19 անդամից:

Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում ընտրվել է միաձայն: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը:

Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը միաձայն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի քարտուղար:

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգը: Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր նշանակվեց մարտի 6-ը, ասվում է Մատենադարանի պաշտոնական կայքէջում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---