Գիտության ոլորտում նվաճումներ ունեցողների տարկետման պայմանները հայտնի են![]() 19 հունվարի 2018 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Գիտության և կրթության բնագավառում կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները կարող են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալ: Այս մասին նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում տեղադրված համապատասխան օրենքի նախագծում: Բնագավառում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվելու են 100 բալանոց համակարգով: Տարկետում ստանալու իրավունք ձեռք կբերեն առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները: Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվելու են տարբեր բալային միավորներ. առավել բարձ միավորներ կնախատեսվեն արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար: Քաղաքացին պետք է տվյալ ոլորտի վերաբերյալ ունենա հոդվածներ գրախոսվող գիտական ամսագրերում, գիտաժողովներին մասնակցություն, գիտակրթական մրցանակներ՝ միջազգային հեղինակավոր, ՀՀ նախագահի կողմից սահմանված մրցույթներում և այլն: Կառավարության որոշմամբ, քաղաքացուն տարկետում կտրվի համապատասխան կրթական ծրագրով նախատեսված ուսումնառության ժամկետով: Տարկետման ժամկետի ավարտից հետո ոլորտում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն երկրորդ անգամ կարող է տարկետում տրվել: Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել տարկետման համար եզրակացություն տվող հանձնաժողով, որը բաղկացած կլինի ոչ պակաս, քան 11 անդամից: Հանձնաժողովի կազմում ներառվելու են ՀՀ ԿԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ: Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |