Թուրքիան քրդերի դեմ գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում![]() 19 հունվարի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան քրդերի դեմ գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում: Թուրքական բանակը գնդակոծել է սահմանային Աֆրին քաղաքը: Ըստ քրդական ինքնապաշտպանական YPG ուժերի, արձակվել է 70 արկ: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանքիլին AHaber հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ սկվել է գրոհը YPG ուժերի դեմ, որի մասին հայտարարվել էր մի քանի օր առաջ՝ նշելով, սակայն, որ թուրք զինվորականները դեռ չեն հատել սահմանը: Հունվարի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը կարող է մեկ շաբաթվա ընթացքում գործողություն սկսել Մանբիջ և Աֆրին շրջաններում, որոնք վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը՝ YPG: Նա հայտնել է նաև, որ Անկարան համաձայնեցնում է իր գործողությունները Սիրիայում Մոսկվայի հետ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ Daily Sabah-ի, ՌԴ-ն մտադիր էր դուրս բերել իր ռազմական խորհրդականներին Աֆրինից՝ բանակցություներն ընթանում են: Մինչդեռ ՌԴ-ն քննադատոմ է թուրքական ռազմական գործողությունը, իսկ ԱՄՆ Պետդեպը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին մարտական գործողություններ չձեռնարկել Աֆրինում քրդերի դեմ՝ կենտրոնանալով ԻՊ դեմ պայքարի վրա: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը:Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |