Մերսոն. Մխիթարյանը «սենսացիա» կլինի «Արսենալի» համար![]() 19 հունվարի 2018 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնն ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» «սենսացիոն» կլինի ակումբի համար: Այս մասին գրում է Skysports կայքը: «Ես հետևել եմ Մխիթարյանին Դորտմունդում, որտեղ նա խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստն էր ճանաչվել և բազմաթիվ գոլերի հեղինակ դարձել: Նա կորցրել է իր «ուղին» ՄՅՈւ-ում, սակայն եթե «Արսենալում» նրան Վենգերը ցույց տա այն մոտեցումը, որը ցույց է տալիս հարձակվող ֆուտբոլիստներին, ապա նա կդառնա սենսացիա ակումբում»,- ասել է Մերսոնը: Նրա խոսքով, Մխիթարյանի տեղափոխությունը հիանալի գործարք կլինի ակումբի համար: Ավելի վաղ, նախկին ֆուտբոլիստն ասել էր, թե կարծում է՝ «Արսենալը» պետք է իր չիլիացի հարձակվողին փոխարինի Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |