Երևանում ավտոբուսները կմոտենան 5-15 րոպեն մեկ ու մինչև 150 մարդ կտեղափոխեն20 հունվարի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի համաձայն` այլևս չեն սպասարկվի մայրաքաղաքի մոտակա գյուղերը՝ Ջրվեժը, Առինջը, Արգավանդը, Փարաքարը և այլք։ «Հայկական ժամանակի» հաղորդմամբ, այդ մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի նիստում։ Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտը կաշխատի 06:45-ից մինչև կեսգիշեր։ ժամը 06:45-08:00-ն, ինչպես նաև 19:00-21:00-ն, ինտերվալը կլինի 10 րոպե, ժամը 21:00-24:00-ն՝ 15 րոպե: Մնացած ժամերին, որոնք պիկ ժամեր են համարվել, տրանսպորտային միջոցները կանգառին կմոտենան 5 րոպե պարբերականությամբ: Հիմնական 11 երթուղիները սպասարկելու են մինչև 150 ուղևոր տեղափոխող 18-մետրանոց համակցված ավտոբուսները։ Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագիծը առաջարկում է մոտ 3 անգամ կրճատել ներկայիս տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ 115 գծի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցի փոխարեն՝ 939-ը։ Նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |