Օբամայի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Ցեղասպանությունը չճանաչելու համար20 հունվարի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի առանցքային դերակատարներ Սամանթա Փաուերը և Բեն Ռոդեսը ներողություն են խնդրել, որ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է ամերիկյան Politico-ն, Փաուերի ու Ռոդեսի խոսքերով, 1915 թվականի կոտորածները որպես ցեղասպանություն չճանաչելու պատճառը ԱՄՆ նախկին վարչակարգի՝ Թուրքիայի հետ փխրուն հարաբերություններին վնասելու մտավախությունն էր: «Դա սխալ էր, մենք պետք է ճանաչեինք Ցեղասպանությունը», -ասել է Ռոդեսը: Իսկ Սամանթա Փաուերը հավել է՝ զղջում է, որ Օբամայի վարչակարգը հիասթափեցրել է Ամերիկայի հայերին: 2017 թվականին Սամանթա Փաուերը եղել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի հաղթողին ընտրող հանձանաժողովի կազմում: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2008 թվականի իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս խոստացել էր, որ նախագահ դառնալու դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Սակայն նա նախագահի պաշտոնում ոչ առաջին և ոչ էլ երկրորդ ժամկետում չիրագործեց իր խոստումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը |