Պատգամավորական անձեռնմխելիությունը չի կարող արդարացում լինել անօրինական գործողությունների համար 4 մարտի 2008 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` սկսած սովորական մարդուց եւ վերջացրած խորհրդարանի պատգամավորով: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի ձերբակալությունը: Նրա խոսքերով, պատգամավորական անձեռնմխելիությունը չի կարող արդարացում լինել անօրինական գործողությունների համար:Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտներ Մանվել Գրիգորյանին եւ Գագիկ Մելքոնյանին, ապա, Գլխավոր շտաբի ղեկավարի խոսքերով, Մանվել Գրիգորյանը գտնվում է արձակուրդում, իսկ Գագիկ Մելքոնյանը` հոսպիտալում: «Սակայն վաղն արդեն նրանք կանցնեն իրենց պարտականությունների իրագործմանը»,- ասել է Օհանյանը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հանդիսանում է Երկրապահ կամավորական միության նախագահը, որի մի շարք անդամներ միացել են Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության կողմից պետական հեղաշրջում իրականացնելու կասկածանքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |