Ոչ սթափ վիճակում և արագ մեքենա վարելը՝ ծանր հետևանքով ՃՏՊ-ների հիմնական պատճառ

Ոչ սթափ վիճակում և արագ մեքենա վարելը՝ ծանր հետևանքով ՃՏՊ-ների հիմնական պատճառ

PanARMENIAN.Net - Վիճակագրությունն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ ծանր հետևանքով պատահարների պատճառ են դառնում սահմանված արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում էՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

2018 թվականի հունվարի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արագության գերազանցման համար կազմվել է 18.161 վարչական արձանագրություն, որն արձանագրությունների ուղիղ կեսն է: Հայտնաբերվել է 281 անսթափ վարորդ:

«Ծանր պատահարների ողբերգական հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել, եթե վարորդներն ու ուղևորները չխուսափեն ամրագոտիներ կապելուց: Երթևեկության մասնակիցները պետք է գիտակցեն,որ առաջին հայացքից թեթև թվացող խախտումն անգամ կարող է առողջություն, նույնիսկ կյանք արժենալ իր կամ համաքաղաքացու համար», - գրում է Ահարոնյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---