Հունվարի 20-ին Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել Արցախում

Հունվարի 20-ին Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել Արցախում

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն գործողության մեջ է դրել հարվածային անօդաչու թռչող սարք՝ կիրառելով բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Զավեշտական է, որ մոտ $4 մլրդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ (кустарный) պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը, դեռևս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաև՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները», -ասվում է հաղորդարգրության մեջ:

Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Ադրբեջանը ԱԹՍ-ներ է գնում Իսրայելից: 2007 թվականին $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր է կնքել երկրի հետ: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---