Թեյի ու սուրճի փառատոն Երևանում. Բարիստաների առաջնություն, գուշակություն ու համերգներ22 հունվարի 2018 - 13:35 AMT PanARMENIAN.Net - 2018թ. սեպտեմբերի 28-29-ը Երևանի Կարապի լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի Սուրճի և թեյի փառատոն: «Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են աշնանային այդ հանգստյան օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով: Փառատոնը հիանալի հնարավորություն է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն»,-նշել են միջոցառման կազմակերպիչները միջոցառման ֆեյսբուքյան էջում: Կազմակերպիչներն են «Պրոմ Էքսպո» և «Ազդ» ընկերությունները: Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված կլինի սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները: Փառատոնի մեկնարկի օրը կանցկացվի հայ բարիստաների առաջնություն, որը կգնահատի միջազգային ժյուրին: Բարիստաների առաջնությունը սուրճին վերաբերող մրցույթներից ամենաբարդն ու ամենահեղինակավորն է: Մասնակիցը պետք է 15 րոպեում հասցնի ներկայացնել իրեն և իր պատրաստած սուրճը և պատրաստի սուրճի հետևյալ տեսակները՝ 4 բաժակ էսպրեսո, 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ ավազի վրա և 4 բաժակ իր հեղինակած սրճային խառնուրդը: Մասնակիցներին գնահատելու է միջազգային ժյուրին: Փառատոնի անցկացումն ուղեկցվելու է շոու ծրագրով, որի ընթացքում բեմահարթակին ելույթ են ունենալու ազգային ու էստրադային խմբեր, ինչպես նաև DJ: Փառատոնի 2 օրերի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու սուրճի ու թեյի ոլորտի լավագույն արտադրողների ապրանքներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ներմուծվող թխվածքների ու հրուշակեղենի նմուշներին ու գնելու դրանք: Փառատոնի ընթացքում հնարավորություն կլինի ճաշակելու բուրումնավետ թեյ, առույգացնող սուրճ ու այլ համեղ ուտեստներ, ինչպես նաև մասնակցելու ուսուցողական ու զվարճալի ծրագրերի: Փառատոնի շրջանակում կանցկացվեն.նաև գուշակություններ սուրճի մրուրով, կլինեն ջազ և փոփ երաժշտության կատարումներ բեմում, մրցանակներ կհանձնվեն տարբեր անվանակարգերում: Հյուրերը կկարողանան համտես անել բոլոր տաղավարներում: Տեղում կկազմակերպվի նաև սուրճի և թեյի հուշանվեր-բաժակների վաճառք: Փառատոնը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2017-ին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |