ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽԱՆԳԱՐԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիները չեն կարող խանգարել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նախագծի իրականացմանը: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Գաջան Գաջիեւը: Հիշելով վերջերս վրացական շրջաններում, որոնց տարածքով անցնելու է նավթատարը, դրա շինարարության դեմ ստորագրահավաքի դեպքը` դեսպանը նկատել է, որ եթե նման գործողություն է կատարում Ռուսաստանի հպատակ հայը, ապա դա «հիմք է տալիս ենթադրելու, որ հարցին խառնված են արտաքին ուժեր»: Միեւնույն ժամանակ դեսպանը հայտարարել է, որ «պետք չէ չափազանցնել հայկական գործոնը` վրացական իշխանությունները բավականին ուժեղ են եւ կարող են կանխել իրադարձությունների անցանկալի ընթացքը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---