Modern Talking-ն ու Թոմաս Անդերսը համերգ կտան Երևանում![]() 22 հունվարի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային շրջագայության շրջանակում հայտնի Modern Talking խմբի առաջատար վոկալիստ, գերմանացի երգիչ Թոմաս Անդերսը Modern Talking Band-ի հետ միասին համերգ կտա Երևանում՝ կենդանի հնչողությամբ։ Համերգը տեղի կունենա մարտի 27-ին՝ Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Խումբը Հայաստանում առաջին անգամ կկատարի 80-ականների հիթերը: Ինչպես նշում են համերգի կազմակերպիչները Facebook-ում, տոմսերի վաճառքը շուտով կսկսվի: Modern Talking-ը գերմանական սինթփոփ ժանրում ստեղծագործող երաժշտական դուետի անդամներն են եղել Դիթեր Բոլենը և Թոմաս Անդերսը: Խումբը եղել է իր ժամանակների առավել հայտնի և հաջողված երաժշտական համույթներից՝ գործունեության տարիներին թողարկելով բազմաթիվ համաշխարհային կարգի հիթային կատարումներ, մասնավորապես՝ You're My Heart, You're My Soul, You Can Win If You Want, Cheri, Cheri Lady, Brother Louie, Atlantis Is Calling (S.O.S. for Love) և այլն։Խումբը գործել է 1984 թվականից մինչև 1987 թվականները, որից հետո լուծարվել է, այնուհետև տարիներ անց կրկին միավորվել 1998 թվականին, և վերջնականապես դադարեցրել գործունեությունը 2003 թվականին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |