Երևանի Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու համար հայտ է ուղարկվել Իրան

Երևանի Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու համար հայտ է ուղարկվել Իրան

PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի նախարարությունը Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացի շրջանակում հայտ է ուղարկել Իրանի գործընկերներին՝ ուսումնասիրութունների և եզրակացության համար: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Իրանի մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Հոսեյն Թալեբյանն ասել է, որ մզկիթի մոտակայքում մի շարք կառույցներ խոչընդոտում են գործընթացին: Նա հավելել է, որ հարցը քննարկվել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ:

2013-ին ՀՀ Մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներկայացնելու գործընթաց սկսկել: Իրանական կողմը ողջունել էր նախաձեռնությունը:

Ավելի վաղ, Իրանը հայտարարեց Սպահան նահանգի Ջուղայում գտնվող հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցին գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու մասին: Իրանն արդեն երկրի տարածքում գտնվող երեք հայկական եկեղեցի է գրանցել ցանկում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---