ԱՄՆ դեսպանատան սոցցանցային էջերը «հարկադիր պարապուրդի» ուղարկեցին22 հունվարի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի թարմացնի սոցիալական ցանցերում իր պաշտոնական էջերը՝ ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների դադարեցման հետևանքով: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեպանատունը: Նշվում է նաև, որ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ՝ այնքանով, ինչքանով թույլատրված է: Դեսպանատան ֆեյսբուքյան էջը և Twitter-ի միկրոբլոգը չեն թարմացվի մինչև ԱՄՆ կառավարության գործունեության լիարժեք վերականգնումը: Սոց. ցանցերում կհրապարակվեն միայն արտակարգ իրավիճակներին և անվտանգությանն առնչվող տեղեկություններ: Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, ԱՄՆ դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը՝ ֆինանսավորման բացակայության պատճառով: ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատները թույլ չեն տվել հանրապետականներին ընդունել այդ առնչությամբ օրենքի նախագիծը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |