ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Միկելե Նիկոլետտին![]() 22 հունվարի 2018 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել է իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետտին: Նրա թեկնածությունը հաստատվել է պաշտոնում հունվարի 22-ին Ստրասբուրգում, որտեղ մեկնարկել է կազմակերպության հունվարյան նստաշրջանը: Նիկոլետտիի թեկնածությունը միակն էր, այլևս ոչ ոք չէր առաջադրվել պաշտոնի համար, գրում է ՏԱՍՍ-ը: ԵԽԽՎ նախագահի լիազորությունների ժամկետը 1 տարի է՝ ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ: Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |