ՀՀԿ խմբակցության ղեկավար. Գնաճը վերահսկելի է, գործադիրի քաղաքականությունը՝ հաջողված22 հունվարի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գնաճը վերահսկելի է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: «Դեռ երկու տարի առաջ ենք հայտարարել, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու: Մենք ռեալ ենք գնահատում մեր ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք, թե ինչպես պետք է անենք, որ արտաքին պարտքի մարմանը համաչափ՝ կարողանանք բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում: Մենք ունենք շատ ներդաշնակ տնտեսական աճ: Կառավարությունը հաջողված քաղաքականություն է որդեգրել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Լրագրողները հետաքրքրվել են,թե ինչպես է դիտարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհուրդը վարորդներին՝ բենզինի փոխարեն գազ օգտագործել: Ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանը նկատել է, որ վարչապետը պարզապես նշել է, որ կան այլընտրանքներ: «Եթե կան դեպքեր, որոնք չարաշահումների արդյունք են, ապրանքատեսակների գներն արհեստականորեն են բարձրացել, կանենք հետևություններ, մեղավորները կպատժվեն»,- ասել է հանրապետական գործիչը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը միաժամանակ հիշեցրել է, որ կառավարությունը եկամտահարկի մասին փաթեթ է պատրաստում: «Ես միշտ դեմ եմ եղել կոսմետիկ փոփոխություններին, պետք է արմատական փոփոխություններ լինեն: Հարկային օրենսգիրքն արդեն բերվել է ԱԺ և ընդունվել է, բայց որևէ օրենք դոգմա չէ, և ժամանակի ընթացքում, ժամանակի թելադրանքով կարող է փոփոխության ենթարկվել: Եթե կլինի կարիք, մենք կվերնայենք Հարկային օրենսգիրքը: Իսկ եկամտահարկի հետ կապված ասել ենք, որ այո, կառավարությունը պետք է փաթեթ ներկայացնի»,- շեշտել է խորհրդարանականը: Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն: Հունվարի 19-ին տեղի ունեցավ ԵԼՔ դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների: Երթը կրում էր «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |