Ստալինյան բռնաճնշումներից զոհված հայերի մասին ժողովածու կհրապարակվի

Ստալինյան բռնաճնշումներից զոհված հայերի մասին ժողովածու կհրապարակվի

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվը 2020 թվականին 4-5 հատորից բաղկացած ժողովածու կհրատարակի ստալինյան բռնաճնշումների հետևանքով զոհված հայերի մասին: Rusarminfo կայքի փոխանցմամբ, այս մասին ասել է ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով, արդեն խմբագրվում է առաջին հատորը: Ժողովածուն հրատարակվելու է ռուսերենով:

«Հատորներում ներառվելու են հրամանները և ցուցակները: Պաշտոնապես բռնաճնշումները պատճառաբանվել են պատերազմի դեպքում պետության հնարավոր դավաճաններին չեզոքացնելու անհրաժեշտությամբ: Ես մանկուց երազել եմ բացահայտել այս մարդկանց ճակատագրերը»,- ասել է Վիրաբյանը:

Ռուսերենով կհրատարակվի նաև Առաջին հանրապետության տարիներին թուրքերին դիմադրություն ցույց տված հայ սպաների մասին պատմող հանրագիտարանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---