ՀՀ շուկայում առանց պիտանիության ժամկետի սուրճ կա

ՀՀ շուկայում առանց պիտանիության ժամկետի սուրճ կա

PanARMENIAN.Net - Շուկայում, քաղաքացու ահազանգի հիման վրա, առանց արտադրության և պիտանիության ժամկետների «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը:

Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել:

Միաժամանակ՝ ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---