2018-ի ձմեռային Օլիմպիադային ՀՀ-ն 3 դահուկորդ կներկայացնի![]() 22 հունվարի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում երեք մասնակից կներկայացնի: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի փոխանցմամբ, դահուկավազքի տղամարդկանց հավաքականը նվաճել է մեկ ուղեգիր, իսկ կանանց թիմը ստացել է սպիտակ քարտի իրավունք: Եվս մեկ սպիտակ քարտ ստացել է լեռնադահուկային սպորտի տղամարդկանց հավաքականը: «Առաջիկա օրերին ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ: Որոշելու ենք, թե որ մարզիկները պետք է հանդես գան Փհենչհան-2018-ում և համապատասխան գրությամբ դիմելու ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»,-ասել է Գագիկ Սարգսյանը: Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 9-25-ը հարավկորեականՓհենչհանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |