18-ամյա Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի 2018-ի չեմպիոն![]() 22 հունվարի 2018 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը դարձել է Հայաստանի շախմատի 2018 թվականի չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայաստանի չեմպիոնի տիտղոսը որոշվել է Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում: Մարտիրոսյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար է եղել ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի հավաքականի ուղեգիր: 6,5 միավոր վաստակած Հովհաննիսյանն արժանացել է արծաթե պարգևի: Տուրի մյուս պարտիաներում Արման Փաշիկյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Լ. Պետրոսյանի հետ և նվաճել բրոնզե մեդալ: Զավեն Անդրիասյանը հաշտություն է կնքել Տիգրան Հարությունյանի հետ: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև Կարեն Գրիգորյան-Հովհաննես Գաբուզյան պարտիայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |