«Ռեգուլյար» բենզինը թանկացել է ևս 10 դրամով![]() 23 հունվարի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը թանկացել է ևս 10 դրամով՝ 2018-ի հունվարի սկզբի 430-ի փոխարեն կազմելով 440 դրամ: Հունվարի սկզբին այս տեսակի բենզինը թանկացել էր 40 դրամով՝ 390-ից 430 դրամ կազմելով: 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգիրքը բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի համար սահամանել է ակցիզային հարկի նոր դրույքաչափեր, ինչը հանգեցրել է նշված ապրանքների թանկացմանը: Ավելի վաղ, գրաֆիկով ներկայացրել էինք դիզվառելիքի, սեղմված գազի և բենզինի համար ակցիզային հարկի նախկին և գորոծող դրույքաչափերը, ինչպես նաև դրանց՝ 2017 թվականի դեկտեմբերի և 2018 թվականի հունվարի սակագները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |